
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 25–ին, ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի պաշտոնական կայից։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժին ու հեռանկարներին:
Նախարարի պաշտոնակատարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ եւ նախատեսվող ծրագրերը:
Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային եւ տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները»,– ասվում է հաղորդագրության մեջ։