News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի կազմակերպման հարցում կոնսենսուսի հասնել հնարավոր չէր, բայց դա ողբերգություն չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ արդարացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԵՄ գագաթնաժողով անցկացնելու Ֆրանսիայի եւ Գերմանիայի ձախողված փորձը, գրում է Reuters-ը:

«Արագ գագաթնաժողով անցկացնելու հարցում կոնսենսուս չեղավ: Իմ կարծիքով, դա ողբերգություն չէ: Ամենակարեւորը միասնական մնալն է: Տարաձայնությունները մեզ թուլացնում են»,- ասաց Մակրոնը մամուլի ասուլիսին: Ֆրանսիայի նախագահը մոլորություն է անվանել այն կարծիքը, որ ԵՄ-ն պետք է ամենախիստ դիրքորոշումը որդեգրի Մոսկվայի նկատմամբ՝ չնայած նրան, որ Ռուսաստանը ԵՄ հարեւանն է: Նա ուշադրություն հրավիրեց նրան, որ ԵՄ գործընկեր երկրները նման կոշտ առարկություններ չհայտնեցին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպեց Պուտինի հետ:

«Մենք մի քանի շաբաթ առաջ տեսանք նախագահ Բայդենի հանդիպումը նախագահ Պուտինի հետ: Ես իմ գործընկերներին մատնանշեցի, որ նա նրանց կարծիքը չի հարցրել: Բոլորը տեսնում են, որ նրանք հանդիպում են, եւ դա ոչ մեկին չի զարմացնում: Մենք տարօրինակ ենք»,- ասել է Մակրոնը: Նա շեշտել է, որ իր համար ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովի անցկացումը «մոլուցք» չէ: «Ես անկեղծ կլինեմ, ինձ ԵՄ գագաթնաժողովը պետք չէ՝ Վլադիմիր Պուտինին տեսնելու համար: Ես նրան մի քանի անգամ տեսել եմ որպես նախագահ եւ կշարունակեմ հանդիպել նրա հետ»,- շեշտել է նա:

Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկած հանդիպումը, ովքեր վերջին տարիներին ձգտում էին պակաս սուր դիրքորոշում ունենալ Ռուսաստանի հետ, պառակտում էր մտցրել Բրյուսելում հավաքված ԵՄ առաջնորդների միջեւ: Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդների գաղափարը մերժվել էր Արեւելաեվրոպական երկրների կողմից, որոնք այն «Մոսկվային ուղղված սխալ ազդանշան էին» համարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ