News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մի քանի տասնյակ բժիշկներ այսօր՝ հունիսի 25-ին, բողոքի ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, որի նկատմամբ մեկամսյ կալանքի որոշում է կայացվել:

Նրանք ընթերցեցին 539 բժիշկների ստորագրությամբ դիմումը, որն ուղղված է ՀՀ քաղաքացուն, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, Վերաքննիչ դատարանին, Արդարադատության նախարարին, Առողջապահության նախարարին, եւ ՄԻՊ-ին:

Բժիշկներից մեկն ընթերցեց դիմումը, որտեղ ասվում է.

«Ձեզ են դիմում ՀՀ բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ: Մասնագիտության բերումով համոզված ենք, որ մարդու կյանքը գերակա արժեռք պետք է լինի ՀՀ-ում: Մարդու կյանքի որակի բարելակումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների:Մարդու կյանքի պահպանման եւ նրա որակի բարելավման սուրբ գործին ենք ծառայում մենք:

Կարծում ենք՝ ոչ ոք եւ ոչինչ մեզ չպետք է խանգարի ծառայելու այդ նպատակին:

Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է:

Երկար տարիներ տառապում է ծանր ինսուլինակախյալ շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդությունների պատճառով տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է: Սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է 3 մագրիստրալ կորոնալ անոթների ստենտավորում:

Երիկամների սուր մեխանիկական անբավարարության կապակցությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում, ակա կատարվել է քարափշրում:

Չարչյանի աշխատասենյակի առջեւ ամեն օր հիվանդների մեծ հոսք է:

Վերջին 10 օրվա ընթացքում երիկամների սուր անբավարարության առանձին նշանների, սրտամկանի շարունակվող իշեմիայի զարկերակային զգալի գերճնշման, ախտանիշային ամոքող բուժումների զուգակցումով  պրոֆեսոր Չարչյանը չի դադարեցրել զբաղվել կյանքի իմաստ դարձած իր սուրբ գործով, ամեն օր կատարել է բարդ վիրահատություններ:

Ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ: Դուք, ձեր ընտանիքի անդամները, ձեր ընկեր, բարեկամները եղել են մեր պացիենտները, մեզ ոչ ոք չի խանգարելու բուժել ու առողջացնել ձեզ: Հիմամեր հոգին ալեկոծված է, մեր մատների դողը խանգարում է մեզ: Ենթադրում ենք, որ վաղը, հաջորդ օրերին չենք կարողանալու բուժել հոգով: Պրոֆեսոր Չարչյանի մարմինն ու հոգին օգնության կարիք ունեն: Օգեք մեզ, որ մենք էլ օգնենք մեր հիվանդներին:

Քրեաիրավական հարցերը մեր քննելին չեն, մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր բոլոր վախերը չեն դառնալու իրականություն, պրոֆեսորը իրավապահների առաջին իսկ պահանջով նեևրկայանալու է, ոչնչով չի խոչնդոտելու: վերացրեք կալանքը, նպաստեք վերացնելու կալանքը: Խնդրում, հորդորում, պահանջում ենք:

Պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ, նա մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ