News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն համարում է, որ Վիեննայում բանակցությունների արդյունքում արդեն ուրվագծվում է Իրանի հետ գործարքը, սակայն դեռեւս պետք է հիմնարար քաղաքական որոշում կայացնել: Այդ մասին հայտարարել է պետքարտուղարի քաղաքական գործերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միասին մեզ հաջողվել է մշակել գործարքի ձեւաչափ, սակայն պետք է հիմնարար քաղաքական որոշում կայացնել»,-ասել է նա: Սակայն կողմերը դեռեւս ավարտը չեն գրանցել, դա կարող է տեղի ունենալ առաջիկայում կամ «առհասարակ տեղի չունենալ»: «Մենք պետք է զգուշություն պահպանենք»,-համարում է նա:

Ավստրիայի մայրաքաղաքում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում ԱՄՆ-ին վերադարձնելու շուրջ խորհրդակցություններն ընթանում են շուրջ երեք ամիս: Իրանյան միջուկային ծրագիրը կրճատելու մասին համաձայնագիրը կնքվել է 2015 թվականին՝ փոխարենը չեղարկելով Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, սակայն 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դուրս է եկել համաձայնագրից, իսկ Իրանն, ի պատասխան այդ քայլին, հրաժարվել է իր պարտավորություններից: ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել իսլամական հանրապետության հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցում, սակայն դրա համար կողմերը պետք է մի շարք բարդ հարցեր լուծեն՝ կապված ՀՀԳԾ-ն կյանքի կոչելու եւ Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր չեղարկման հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ