News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ուրբաթ Իրանից պահանջել է անհապաղ պատասխանել հարցին՝ արդյո՞ք այն կվերականգնի մեկ գիշերվա մեջ ավարտված մոնիտորինգի համաձայնագիրը, ինչը իրանցի պաշտոնյային դրդել է ասել, որ Թեհրանը պարտավոր չէ պատասխանել: Հաղորդում է Reuters-ը:

Համաձայնագրի համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակում էր տվյալների հավաքագրումը Թեհրանի գործունեության որոշ տեսակների վերաբերյալ՝ չնայած Իրանը փետրվարին որոշել էր հետաձգել գործակալության հետ համագործակցությունը: 

«Այս կապակցությամբ անհապաղ պատասխան է անհրաժեշտ Իրանի կողմից»,- ասվում է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ, որում ամփոփվում է դրա ղեկավար Ռաֆայել Գրոսիի զեկույցը 35 երկրների կառավարիչների խորհրդին:

Գրոսին անցյալ շաբաթ գրել էր Իրանին՝ «հասկանալու համար Իրանի դիրքորոշումը տվյալների հնարավոր շարունակական հավաքագրման, գրանցման եւ պահպանման վերաբերյալ»,- ասված է զեկույցում: Ուրբաթ օրվա դրությամբ Իրանը չի նշել՝ արդյոք մտադիր է պահպանել այդ պայմանավորվածությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ