News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

2015-ի միջուկային գործարքի վերսկսման շուրջ բանակցություններում հնարավոր է համաձայնությունների հասնել, եթե Միացյալ Նահանգները լիովին կատարեն ԳՀՀԾ-ի ներքո ստանձնած պարտավորությունները եւ դադարեցնեն պատժամիջոցները որպես բանակցային լծակ օգտագործել: Այս մասին ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, գրում է Tasnim- ը:

«Հենց ԱՄՆ-ն պետք է իր որոշումը կայացնի եւ վերադառնա ԳՀՀԾ՝ չեղարկելով Իրանի դեմ անօրինական պատժամիջոցները եւ արդյունավետորեն կատարելով ԳՀՀԾ-ի ներքո ստանձնած իր բոլոր պարտավորությունները»,- ասել է  Խաթիբզադեն: Նա շեշտել է, որ Իրանը «երբեք չի լքել ԳՀՀԾ-ն՝ դրան վերադառնալու համար»: «ԱՄՆ-ին եւ եվրոպացիներին ամենից լավ է հայտնի, որ Իրանն իր որոշումը կայացրել է այն ժամանակ, երբ չնայած ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն ԳՀՀԾ-ից, Իրանի ժողովրդի դեմ անօրինական եւ ռեպրեսիվ պատժամիջոցների սահմանմանը եւ Եվրոպայի անգործությանը, այն մնաց եւ աջակցեց ԳՀՀԾ-ի գոյությանը»,- հավելել է Խաթիբզադեն՝ պատասխանելով Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հնչեցրած դիրքորոշման մասին հարցին, որ իրենք թե նրանք սպասում են միջուկային գործարքին վերադառնալու Իրանի որոշմանը:

Նա ասել է, որ Վիեննայում կայացած բանակցությունների ընթացքում, որի վեցերորդ փուլն ավարտվել է, բազմիցս նշվել է, որ ԱՄՆ-ն է խախտել ԳՀՀԾ-ի հավասարակշռությունը եւ փաստացի թույլ չի տվել գործարքի իրականացում առանց կանոնների պահպանման: «Նաեւ բազմիցս շեշտվել է, որ Իրանը պատրաստ է դադարեցնել փոխհատուցման միջոցները եւ վերսկսել ԳՀՀԾ-ի ներքո ստանձնած իր պարտավորությունների կատարումը, եթե Միացյալ Նահանգները նույնպես դրանք ամբողջությամբ կատարեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Վիեննայի բանակցությունների սկզբից իրանական դիրքորոշումը չի փոխվել: «Մենք պահանջում ենք ԱՄՆ պատժամիջոցների ամբողջական վերացում ստուգելի կարգով, ապա հակակշիռ միջոցների դադարեցում եւ Իրանի պարտավորությունների թարմացում»,- ասել է Խաթիբզադեն:

Նշենք որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ուրանի հարստացմանն ուղղված Իրանի հետագա ջանքերը կարող են խոչընդոտել ատոմի շուրջ համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու բանակցություններին: Խոսելով ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Վիեննայում խորհրդատվությունների դադարեցման հնարավորության մասին՝ Բլինքենը նշել է. «Ես չեմ կարող որոշակի ժամկետ սահմանել»: Ըստ նրա՝ նման հնարավորությունը «ավելի ու ավելի մոտ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ