News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիմ Քարդաշյանն իր համար հարսանյաց զգեստի փնտրտուքի մեջ է: Այս շաբաթ հեռուստաաստղն իր քրոջ` Քորթնիի հետ, մտել է հարսանյաց զգեստների հայտնի դիզայներ Վերա Վոնգի խանութներից մեկը:

«US Magazine» ամսագրի հավաստմամբ` Քարդաշյանը նույնիսկ անձամբ է հանդիպել դիզայների հետ:

Ըստ շրջանառվող լուրերի, հեռուստաստղի` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ ամուսնությունը կցուցադրվի հեռուստացույցով, հաղորդել է «ABC» հեռուստաալիքը:

«Դա կլինի երկու ժամանոց հաղորդում»,- հեռուստալիքին ասել է աղբյուրը` հավելելով, որ Քիմն այնքան է հարմարվել տեսախցիկներին, որ նույնիսկ չի նկատում դրանք:

«Քիմն, իրոք, ցանկանում է, որ իր երկրպագուները տոնեն այդ օրն իր հետ միասին»,- ասել է նա:

Քիմի քրոջ` Քլոե Քարդաշյանի հարսանիքն իսկական հիթ էր դարձել եւ հեռուստաէկրանների մոտ հավաքել էր 3,2 միլիոն հեռուստադիտողներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան  «People» ամսագիրը պատրաստ է միլիոններ վճարել` Քիմ Քարդաշյանի հարսանիքի լուսաբանման իրավունքի համար, որը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ