News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

14 թափառական ասիական վայրի փղեր, որոնք գրավել են ամբողջ աշխարհը՝ իր իրենց չարաճճի արարքներով, ուղեւորվել են դեպի հարավ՝ հարավարեւմտյան չինական Յունան նահանգի Էշան շրջան: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Չինաստանում գրանցված փղերի ամենաերկար միգրացիաներից մեկի ընթացքում ծանրաշարժ կաթնասուների նախիրն իրենց տնից մոտ 500 կիլոմետր ճանապարհ է անցել: Անցած օրվա ընթացքում կենդանիները 23 կմ դեպի հարավ են գնացել:

Գիտնականները դեռ մտածում են, թե ինչն է դրդել փղերին լքել Լաոսին սահմանակից վայրի բնության Սիշուանբանա ազգային արգելոցում գտնվող իրենց տունը:

Անցյալ տարվա գարնանը ճանապարհ ընկնելուց ի վեր կենդանիները կողոպտել են խանութներ եւ ոտնատակ տվել ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ բերք, իսկ հազարավոր բնակիչներ տարհանվել են նրանց ճանապարհից: Ավելի քան մեկ ամիս է, ինչ ոստիկանությունը ուղեկցում է նախրին, կենդանիների տեղաշարժը հեշտացնելու համար փակում ճանապարհները եւ սնունդը օգտագործում, որպեսզի շեղի կենդանիներին խիտ բնակեցված տարածքներ մտնելու ճանապարհից:

Հարավարեւմտյան Յունան նահանգում, որտեղից եկել են փղերը, անտառները հատվում են՝ տեղը զիջելով կաուչուկի եւ թեյի պլանտացիաներին, իսկ կենդանիները տան փնտրտուքներում ստիպված են տեղափոխվել տարբեր արգելոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ