
Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև միջադեպի մասին համացանցում տարածվող տեսանյութը հին է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
«Շրջանառվող տեսանյութը հին է: Նախորդ տեսանյութից արդբեջանական կողմն ինչ-որ կտորներ պարբերաբար շրջանառության մեջ է դնում»,-փոխանցեցին նախարարությունից:
Նշենք, որ համացանցում մի տեսանյութ է տարածվել, որում ադրբեջանցի զինծառայողները հրում եւ վիրավորում են հայ զինծառայողներին: