News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիեւի ու ՆԱՏՕ-ի վարժանքները անվերջ ապակայունացման սադրանք են Ռուսաստանի սահմանի երկայնքով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Չէ որ մենք հիանալի հասկանում ենք, որ այդ վարժանքները եւս երկու գլոբալ նպատակ են հետապնդում: Առաջինը Ռուսաստանի սահմանի երկայնքով անվերջ ապակայունացումն է: Սա սադրանք է՝ հրահրելու, մարտահրավեր նետելու համար: Իսկ այդ պատասխանը պետք է լինի, քանի որ սա ինքնիշխան պետություն է, ինքնիշխան սահման: Եւ որոշ ագրեսիվ գործողություններին անընդհատ պատասխանելը սադրիչ գործողություն է»,- ասել է նա:

«Եւ երկրորդ պահը՝ տեխնիկայի տարբեր տեսակների, զենքի եւ սարքավորումների տեղափոխումն է Ուկրաինայի տարածք եւ դրանք այնտեղ թողնելը»,- հավելել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունները դուրս են գալիս համաձայնագրերի, պայմանավորվածությունների եւ, ամենակարեւորը, վերահսկողության շրջանակից: «Նրանք դիվերսիոն գործունեությամբ են զբաղվում»,- ասել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն այս տարի յոթ վարժանք են անցկացնում Ուկրաինայի տարածքում: «Այնտեղ բոլոր ճակատներում արդեն կոլապս է մոտենում, իսկ նրանք դեռ սովորեցնում են: Ընդհանրապես, անհասկանալի է, թե ինչ են սովորեցնում, դժվար թե՝ ինչպես կռվել, մեծ հաշվով»,- ասել է նա:

Բրիտանական հածանավի հետ կապված իրավիճակն ապացուցում է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանում Ռուսաստանի հետ հաղորդակցման հատուկ ուղիներ օգտագործել՝ նման դեպքերը կանխելու համար, ասել է Զախարովան:

«Եթե ձեր ուղերձը բարեկամական է, իսկապես բաց, խաղաղ, միշտ իրավիճակից շտապ դուրս գալու հնարավորություն կա: Մենք ունենք բոլոր դիվանագիտական ուղիները, որոնք գործում են, մենք ունենք հատուկ ալիքներ: Տարբեր երկրներ աշխատում են տարբեր ձեւաչափերով` համաձայնեցված, նման իրավիճակներում օգտագործման համար ընդունված: Զանգահարեք, շտապ տեղեկություններ ստացեք ցանկացած գծի վերաբերյալ: Դա արդեն մեկ այլ իրավիճակ է»,- ասել է նա: «[Այս իրավիճակը] ապացուցում է, որ պետությունների միջեւ գոյություն ունեցող հատուկ կապի կամ հաղորդակցության ուղիները արգելափակված են ՆԱՏՕ-ի կողմից»:

Դիվանագետի խոսքով՝ Մոսկվայում «սադրանք» բառը հազվադեպ է արտասանվում, բայց Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը տեղ չի թողնում կատարվածի այլ որակումների համար: «Ռուսաստանին անընդհատ անհիմն մեղադրում են նման ենթադրաբար ապակայունացնող վարքի մեջ, բայց իրականում իրավիճակը ապակայունացնում է ոչ թե Ռուսաստանը, այլ մեր արեւմտյան գործընկերները»,- ընդգծել է Զախարովան: «Սեւ ծովում բրիտանացիների եւ բրիտանական հածանավի վարքագիծը նրանց իրավիճակից դուրս գալու որեւէ հնարավորություն չի թողնում։ Եւ ահա ինձ թվում է, որ այս օրինակից հետո հարկավոր է նրանց պահվածքը գնահատելիս ավելի հաճախ օգտագործել «սադրանք», «կանխամտածված սադրանք» բառերը։ «Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ