News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունիսի 30-ին կկնքվի երկու պայմանագիր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից։

Պայմանագրերից առաջինը կկնքվի Մանկավարժական համալսարանի եւ ՀՀ ԳԱԱ «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի միջեւ` համատեղ գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային եւ ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորայի» ստեղծելու վերաբերյալ։ Համատեղ լաբորատորիան կգործի համալսարանի համակարգում: Այն ստեղծվում է Մանկավարժական համալսարանի  «Քվանտային էլեկտրոնիկայի եւ ինտեգրալ օպտիկայի նոր նյութերի» լաբորատորիայի եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի «Ոչ գծային բյուրեղների եւ սարքաշինության» լաբորատորիայի Բյուրեղների աճեցման խմբի բազաների հիման վրա:

«Բյուրեղների աճեցման խումբը» ինստիտուտի կառուցվածքային փոփոխությունից հետո կվերածվի «Օքսիդային բյուրեղների աճի» լաբորատորիայի: Լաբորատորիան լինելու է Մանկավարժական համալսարանի կառուցվածքում շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային ստորաբաժանում:

Կստորագրվի նաեւ միջազգային հայ-ֆրանսիական «ֆոտոնիկական, ժամանակակից նյութեր ֆոտոնիկայի եւ օպտիկական տվիչների /սենսորների/ համար» լաբորատորիայի ստեղծման մասին պայմանագրի նախագիծ: Ֆրանսիական կողմն այն ստորագրել է, իսկ հայկական կողմից կստորագրի ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել