News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պատերազմի խելագարությունից հետո պրոֆեսոր Չարչյանին ազատությունից զրկելը մեզ մոտ նոր խելագարություն առաջացրեց: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բժիշկների ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը:

«Արմեն Չարչյանի կալանավորումն ազդում է կենտրոնի ընդհանուր գործընթացին, չի կարող չազդել»,-ասաց Նա;

Տեղեկություններին, թե «Իզմիրլյան» ԲԿ-ում աշխատանքը պարալիզացված է, Սամվել Սահակյանը պատասխանեց. «Այսօր մեր բժիշկներից մեկը 6 վիրահատություն է կատարել: Իրեն ասել ենք՝ չգա: Այստեղ ներկա բժիշկներից մեկը երկու վիրահատություն է արել; Կենտրոնն աշխատում է իր ողջ հզորությամբ, իսկ Արմեն Չարչյանի կաբինետի մոտ էլի հերթեր են գոյանում»:

Նա հավելեց, որ կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, սակայն խնդիրն անհանգիստ մթնոլորտն է:

Դիմելով ՀՔԾ պետին՝ բժիշկը նշեց, որ դեռ հավատում են, որ մեր երկիրը ժողովրդավար է և որ արդարությունն է հաղթելու:

Սահակյանը նշեց, որ նամակներ են հանձնել նաև Դատախազություն և պատրաստ են բոլոր հաստատություններ դիմել արդարության հասնելու համար:

«Մեզ կառույցներից պատասխաններ պետք չեն, մեզ գործողություններ են պետք, որպեսզի պրոֆեսոր Չարչյանը մեր կողքին լինի, մենք բոլորս երաշխավորում ենք, որ նա չի խուսափի պատասխանատվությունից, Չարչյանը եզակի մարդ է և ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի էր այդ ամենը մեկ օրում փչացնել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի, Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմինից ու կխոչընդոտի գործի քննությանը։

Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։

 

Տպել
Ամենաշատ