News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ես որոշել եմ դառնալ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, որպեսզի սկսեմ գիտահետազոտական, գիտական ներուժի օպտիմալացում, ինչպես նաեւ օպտիմալացման ընթացակարգ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԳԱԱ նորընտիր նախագահ Աշտո Սաղյան:

Նրա խոսքով՝ դա խիստ անհրաժեշտ է: «Ես նաեւ համարում եմ, որ օպտիմալացումն անհրաժեշտ է անցկացնել ավելի վաղ, քանի որ այսօրվա դրությամբ տնտեսական եւ ռազմատեխնիկական կառույցները, մեր երկրի պաշտպանության համակարգը, ինչպես նաեւ տարաբնույթ համակարգերն ունեն դրա կարիքը: Մենք ներկայում պետք է ելնենք այսօրվա կարիքներից»,-ընդգծել է Սաղյանը:

Նա նշել է, որ եթե նախկինում Հայաստանի Գիտությունների ակադեմիան դիտարկվում էր որպես կառույց, որն իրականացնում է բացառապես հումանիտար հետազոտություններ, ապա ներկայում արդեն անհրաժեշտություն է ծագում այս կամ այն առաջարկների նյութականացման հարցում:

«Դա պահանջում է ինչպես տնտեսության զարգացման հեռանկարներ, այնպես էլ բոլոր մյուս հարցերում եւ մարտահրավերներում հեռանկարներ, որոնք ծառացած են մեր երկրի առաջ եւ լուծման կարիք ունեն»,-նշել է ԳԱԱ նախագահը:

Պետության կողմից ֆինանսական աջակցության մասին խոսելիս Սաղյանը խոստովանել է, որ մինչ այս պահը այն բավականին աննշան էր: Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ գիտաշխատողի միջին աշխատավարտը զգալիորեն զիջում է որեւէ այլ ոլորտում վարձատրությունից:

«Դրանով է պայմանավորված վերաբերմունքը գիտության նկատմամբ: Սակայն այս տարվա հունվարին Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել աշխատավարձերն այդ ոլորտում: Ես հույս ունեմ, որ այդ որոշումը կյանքի կկոչվի»,-նշել է Սաղյանը:

ԳԱԱ նորընտիր նախագահի կարծիքով՝ հանրապետությունում գիտության ոլորտը երիտասարդացման կարիք ունի երիտասարդ մասնագետներին ներգրավելու հաշվին: Նրա խոսքով՝ դրա կարիքն ունի նաեւ գործադիր իշխանությունը: Սակայն, Սաղյանի կարծիքով, դա դյուրին խնդիր չէ, քանի որ նկատվում է մասնագետների պակաս:

«Բարձրագույն գիտության մասին» օրենքին անդրադառնալիս, որը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել հասարակությունում, Սաղյանը նշել է, որ այն անհրաժեշտ է վերադարձնել հետագա քննարկումների դաշտ, քանի որ օրենքում կան բավականին շատ թեացումներ, որոնք վերանայման կարիք ունեն: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել այդ գործում ԳԱԱ գիտական ներուժի միջոցով:

Նա նաեւ սատարել է ԳԱԱ-ի, մի շարք ինստիտուտների որոշումը, որոնք ավելի վաղ աջակցել էին ՀՀ ԶՈՒ Գենշտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանին, որը պահանջել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Այն ժամանակ մեր պահանջը դա էր, եւ ես՝ որպես Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի անդամ, համաձայն էի այդ որոշման հետ», - ընդգծել է Սաղյանը: Այնուամենայնիվ, իրավիճակը փոխվել է, եւ Գիտությունների ազգային ակադեմիան ոչ քաղաքական կառույց է», - նշել է նա:  

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ակադեմիկոս, ԳԱԱ նախագահության անդամ Աշոտ Սաղյանը ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ:

Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երեք թեկնածուներ՝ ԳԱԱ մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ԳԱԱ Նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը եւ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:

Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը բավարար քանակի ձայներ չի հավաքել: Երկրորդ փուլում ակադեմիկոս Աշոտ Սաղյանը 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայներով ընտրվել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ