News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Starlink-ի արբանյակային ինտերնետային բիզնեսի ներդրման ընդհանուր արժեքը կկազմի 20-ից 30 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է միլիարդատեր Իլոն Մասկը, հայտնում է Reuters-ը:

Tesla Inc-ի գործադիր տնօրենը եւ SpaceX-ի հիմնադիրն ասել է, որ ներդրումների նախնական ծախսերը կկազմեն 5-10 միլիարդ դոլար, նախքան Starlink-ը հասնի զգալի դրական դրամական հոսքերի: «Դա, ըստ էության, շատ է»,- ասել է Մասկը:

Starlink-ը, որ ցածր երկրային ուղեծրի արբանյակների հավաքածու է, որն ապահովում է գերարագ կապ հեռավոր շրջաններում ապրող մարդկանց համար, արդեն առաջարկում է փորձնական ծառայություն:

Ընկերությունն այժմ ունի ավելի քան 1500 արբանյակ եւ գործում է շուրջ մեկ տասնյակ երկրներում, ամեն ամիս ավելացնելով, ասել է Մասկը, կանխատեսելով, որ հաջորդ 12 ամիսների ընթացքում 69 000 հաճախորդների ընդհանուր թիվը կհասնի կես միլիոնի:

Թերահավատները կասկածում են, թե արդյոք արբանյակային ինտերնետը երբեւէ կկարողանա՞ մշակել կենսունակ բիզնես մոդել, որովհետեւ դրա հիմնական թիրախը հեռավոր շրջաններում ապրող մարդիկ են, չափազանց քիչ՝ սկզբնական ներդրումների հսկայական ծախսերը հոգալու համար:

Մասկը դեմ է այդ գաղափարին՝ ասելով, որ Starlink-ը կարող է օգնել լրացնել հինգերորդ սերնդի բջջային եւ մանրաթելային ցանցերի բացերը: «Կապն անհրաժեշտ է այնտեղ, որտեղ հիմա չկա»,- ասել է Մասկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ