News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը և Visa միջազգային վճարային համակարգը ևս մեկ ամսով երկարացրել են քարտից քարտ դրամական փոխանցումների ակցիան, ինչպես նաև բարելավել են հաղթողների պայմանները:

Այժմ ակցիայի շրջանակներում առաջին 50 հաճախորդները, ովքեր մեկ ամսվա ընթացքում Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածով կամ Արդշինբանկի կայքէջի card2card ծառայության միջոցով առաջին անգամ իրենց Visa քարտից նվազագույնը 10,000 և ավելի դրամ գումար կուղարկեն արտասահմանյան այլ Visa քարտի, կստանան 10,000 դրամ քեշբեք:

Ակցիայի հիմնական պայմանները.

Ակցիան ուժի մեջ է հունիսի 29-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ

Ակցիային կարող են մասնակցել միայն Արդշինբանկի Visa քարտապանները:

Ակցիայի շրջանակներում քեշբեք կարող են ստանալ միայն այն Visa քարտապանները, ովքեր ակցիայի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում (28.06.2020-28.06.2021թթ) քարտից քարտ փոխանցումներ չեն կատարել: 

Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապան քեշբեք կարող է ստանալ միայն մեկ անգամ:

Ակցիայի շրջանակներում վճարման ենթակա քեշբեքը կվճարվի ս.թ. հուլիսի 29-ից հետո, 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:

Քեշբեքի վճարումը կատարվելու է այն քարտի հաշվին, որից կատարվել է դրամական փոխանցումը: Այն դեպքում, եթե նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին փակված լինի կամ փոխանցումը կատարված լինի արտարժութային հաշվով, քեշբեքը կփոխանցվի քարտապանի՝ Արդշինբանկում գործող այլ դրամային հաշվեհամարի, իսկ այլ գործող դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի վճարվի:

Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.–ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։

Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։

Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ardshinbank.am կամ զանգահարել (+37412) 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ