News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը Կլիմայի գործընկերության գլոբալ հիմնադրամից (ԿԳԳՀ/ GCPF) 20մլն ԱՄՆ դոլար վարկ է ստացել։ Ներգրավված միջոցները կուղղվեն էներգաարդյունավետության և էներգիայի վերականգնվող աղբյուրների նախագծերում վարկային ներդրումների ավելացմանը՝ հիմնականում արևային պանելների ֆինանսավորման նպատակով։ Ենթավարկերը կարող են տրամադրվել տնային տնտեսություններին, փոքր և միջին բիզնեսին, խոշոր կորպորացիաներին, ինչպես նաև համայնքապետարաններին/մունիցիպալ օբյեկտներին։

Ինչպես նշել է Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը, էլեկտրաէներգիայի նկատմամբ պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում։ «Հայաստանը զարգացնում է արևային էներգետիկան` փնտրելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներ։ Այս ոլորտն ունի զարգացման մեծ հեռանկարներ` հաշվի առնելով Հայաստանում արևային օրերի քանակը։ Արդշինբանկն ամբողջությամբ հետամուտ է մեր երկրում կանաչ վարկավորման և կանաչ էներգետիկայի նախագծերի իրականացմանը` աջակցելով փոքր հիդրոէլեկտրակայանների, արևային կայանների կառուցմանն ու վերակառուցմանը», – ասել է նա։

Անանյանի խոսքով, բանկն ունի բոլոր հնարավորությունները` ավելի մեծ հզորությամբ էլեկտրակայանների ֆինանսավորման համար։ «Միայն վերջին տարվա ընթացքում այդ նպատակով տրամադրվել է մոտ 30 մլն դոլարի վարկ։ Նոր միջոցները կօգնեն մեզ զգալիորեն ընդլայնել Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող մեր ներդրումային հնարավորությունները, մասնավորապես, կազմակերպություններին տրամադրելով «կանաչ» վարկեր արևային պանելներ գնելու և տեղադրելու համար», – ասել է նա։

Անանյանը նշել է, որ Արդշինբանկը ձգտում է էկոլոգիական սկզբունքները դարձնել սեփական մշակույթի մասնիկ։ «Բանկը շարունակելու է աջակցել իր հաճախորդներին մաքուր էներգիայի օգտագործման հարցում` մշակելով նոր պրոդուկտներ էներգաարդյունավետության բարձրացման համար և ավելացնելով հաճախորդների իրազեկվածության մակարդակը կանաչ էներգետիկայի մասին», – եզրափակել է Արդշինբանկի վարչության նախագահը։

GCPF–ը Լյուքսեմբուրգում տեղակայված ներդրումային ընկերություն է, որի նպատակն է ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության նախագծերի մեջ ձևավորվող շուկաներով երկրներում և զարգացող երկրներում` էներգիայի սպառման և/կամ CO2–ի արտանետումների նվազեցման նպատակով։ Հիմնադրամում ներառված են պետական և մասնավոր ներդրողներ։ 

«Արդշինբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար բանկերից է։ Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույն հայկական բանկը  առաջատար միջազգային պարբերականների կողմից:  2020թ.–ին Global Finance ամսագիրն Արդշինբանկը ճանաչել է «Տարվա լավագույն բանկը», ինչպես նաև «Տարվա ամենահուսալի բանկը» Հայաստանում։ Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաև բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից։ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես «Տարվա գործարք» Եվրոպայում: «Արդշինբանկ» ՓԲԸ–ն 2021թ.–ին Asian Banking & Finance–ի (ABF) կողմից ճանաչվել է «Հայաստանում տարվա լավագույն մանրածախ բանկը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ