News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Համոզված ասում եմ, որ ոչ իշխանությունը, ոչ ժողովուրդը չի ընդունի պայման, որով Արցախը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ։ Այս մասին հուլիսի 1-ին ասաց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Պայմանները մեզ համար ավելի ծանր են, քան նրանք, որոնք կային պատերազմից առաջ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պայքարելու հնարավորություններ չունենք։ Ի հայտ են եկել լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում արտաքին քաղաքական հնարավորություններ ինքնորոշման մեր իրավունքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Միջազգային հանրության համար առկա փաստարկների հետ կապված դա հասկանալի է։ Հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքներից երկուսը՝ տարածքային ամբողջականության հարցն ու ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը, պատերազմի արդյունքում հնացել են, կորցրել ակտուալությունը։ Մնացել է մեր ինքնորոշման սկզբունքը։ Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն դա լավ գիտակցում են։ Այս ուղղությամբ մենք մեր պայքարը կշարունակենք։ Հայաստանը նույնպես պետք է ջանքեր գործադրի։ Հույս ունենք, որ շուտով առաջընթաց կգրանցվի»,- ավելացրեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ