News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ԶԼՄ-ները երկրում Չինաստանի դեսպանին «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություն են վերագրել:

«Զանգեզուրի միջանցքը» ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում: Այս մասին Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի հետ հանդիպմանը, հաղորդել է ԱՊԱ-ն:  

Դեռ հստակ չէ, թե ինչպես է դեսպանը ձեւակերպել իր միտքը, եւ արդյոք նա նման ձեւակերպմամբ հայտարարություն է արել: Եթե ​​ դեսպանն իսկապես իրեն թույլ է տվել միջանցքի մասին հայտարարություն անել, ապա դա պետք է համարել Հայաստանի հանդեպ անտակտության եւ արհամարհանքի գագաթնակետ, քանի որ Հայաստանի մասին չի նշվում անգամ «միջանցքի» համատեքստում:

Հակառակ դեպքում, եթե ադրբեջանական ԶԼՄ-ները դեսպանին վերագրել են հայտարարություն, որը նա չի ասել, ակնկալվում է չինական կողմի հերքումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ