News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացին երկու քույրերի է սպանել՝ «սատանայի հետ գործարք» կնքելով: Դրա համաձայն՝ յուրաքանչյուր վեց ամսում վեց կին սպանելու դիմաց նա շահելու է վիճակախաղում:

Սարսափազդու «գործարքի» մանրամասները բարձրաձայնվել են 19-ամյա Դանյալ Հուսեյնի դատավարության ժամանակ, հայտնել է The Sun-ը:

Հուսեյնը մեղադրվում է անցյալ տարվա հունիսին Լոնդոնի այգիներից մեկում 46-ամյա Բիբաա Հենրիի եւ 27-ամյա Նիկոլ Սմոլմանի սպանությունների մեջ:

Երդվյալ ատենակալներին է հանձնվել Հուսեյնի ձեռագրով «սատանայի հետ գործարքի» կրկնօրինակը, որը գտնվել է նրա ննջասենյակում՝ մակագրված նրա արյամբ:

 «Լյուցիֆուգ Ռոֆոկալի հետ գործարքի» համաձայն` Հուսեյնը պարտավորվել է «յուրաքանչյուր վեց ամսում նվազագույնը վեց զոհ մատուցել»: Նա նաեւ խոստացել է «սպանել միայն կանանց», «տաճար կառուցել» եւ «անել ամենը, ինչ խոստացել է»:

Փոխարենը Հուսեյնը խնդրել է «շահել Mega Millions սուպեր ջեքփոթը», պարգեւատրվել «հարստությամբ եւ ուժով» եւ «երբեք ոստիկանության կողմից չկասկածվել հանցագործությունների մեջ»:

Դատախազության հաղորդմամբ՝ Հուսեյնը դաժան սպանություններին հաջորդած օրերին վիճակախաղի մի քանի տոմս է գնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ