News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զորքերը դուրս են եկել Աֆղանստանի Բաղրամ կայանից՝ թալիբների հետ համաձայնության համապատասխան։ «Ամերիկացի բոլոր զինվորները եւ ՆԱՏՕ զինծառայողները դուրս են եկել Բաղրամ ավիաբազայից»,- ասել է ԱՄՆ անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցը՝ չցանկանալով նշել անունը, տեղեկացնում է Reuters-ը։

Կայանը կհանձնվի աֆղանական կառավարությանը շաբաթ օրվա արարողության ժամանակ։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ գլխավոր հրամանատար, գեներալ Օսթին Միլերը «նախկինի պես պահպանում է Քաբուլում տեղակայված ուժերի պաշտպանության բոլոր հնարավորություններն ու լիազորությունները»։

Ենթադրվում է, որ ամերիկացի բոլոր զինծառայողները Աֆղանստանից կհեռանան մինչեւ հուլիսի 4-ը, մի մասը կմնա դեսպանության պաշտպանության համար։

Թալիբների հետ համաձայնությունը ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին կնքվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։

ԱՄՆ հեռանալու դիմաց թալիբները խոստացել են կանխել միջազգային ահաբեկչությունը աֆղանական տարածքից։ Նրանք նաեւ հանձն են առել աֆղանական կառավարության հետ բանակցությունների մեջ մտնելու պարտավորություն, բայց բանակցություններում աննշան առաջընթաց է գրանցվել։

Աֆղանստանից արտասահմանյան զորքերի վերջնական դուրսբերումը, որը պաշտոնապես նշանակված է սեպտեմբերի 11-ին՝ ահաբեկչությունների 20-րդ տարելիցի օրը, չի հանգեցրել մարտական գործողությունների կրճատմանը թալիբների եւ Աֆղանստանի կառավարական ուժերի միջեւ։

Թալիբները առաջ են շարժվել մի քանի շրջաններում, հատկապես հյուսիսում, որտեղ նրանց արտաքսումից հետո շատ տարիների ընթացքում նրանց ներկայությունը նվազագույն է եղել։

Ուրբաթ օրը պաշտոնատար անձինք հայտարարել են, որ մարտական գործողությունները կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ հյուսիսարեւելյան Բադահշան նահանգում ուժեղանում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ