News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Չինական կողմը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը:

Հիշեցնենք, որ նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը այդ երկրի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ, իբր, ասել է. «Զանգեզուրի միջանցքը ներդրում կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե արդյոք դեսպանը կիսում է այդ դիրքորոշումն ու համաձայն է այդ ձեւակերպման հետ, Ֆան Յունն ասել է. «Չինական կողմը նման միտք չի արտահայտել»:

«Ձեր բարձրացրած հարցի կապակցությամբ կարող եմ ասել, որ մենք արդեն դա քննարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,-հավելել է դեսպանը:

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը  կկարգավորվի բանակցությունների ճանապարհով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ