News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի առաջարկով Աֆղանստանում կարեւոր միջազգային օդանավակայանի շահագործման եւ անվտանգության ապահովման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին ասել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ավելացնելով, որ Անկարան քննարկում է պլանը մի քանի երկրների հետ, տեղեկացնում է Reuters-ը։

«Պետք է լինեն մի քանի քաղաքական որոշումներ Միավորված Ազգերի Կազմակերպությունում եւ ՆԱՏՕ-ում, եւ պետք է ձեռք բերվի համաձայնություն աֆղանական կառավարության հետ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիան հույս ունի ստանալ տարբեր երկրների քաղաքական, ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցությունը։

Նա ընդգծել է, որ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, բայց բանակցություններն ԱՄՆ-ի հետ շարունակվում են, եւ պլանը կիրագործվի Թուրքիայի նախագահի հաստատումից հետո։

Ավելի վաղ Թուրքիան առաջարկել էր ապահովել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո։

Թուրքիան ավելի քան 500 զինծառայող ունի Աֆղանստանում։ Աքարն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան չի նախատեսում լրացուցիչ զորքեր մտցնել։

«Օդանավակայանը պետք է աշխատի։ Եթե օդանավակայանը չաշխատի, դեսպանությունները կհեռանան, եւ այդ իրավիճակում Աֆղանստանը մեկուսացված պետություն կդառնա»,- ասել է պաշտպանության նախարարը։

Առանց օդանավակայանի վերաբերյալ առանձին համաձայնության՝ ընթացիկ գործողությունները պետք է աջակցվեն ՆԱՏՕ Resolute Support առաքելության շրջանակում։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, պարզ չէ՝ կկարողանա՞ արդյոք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն հայտարարել Աֆղանստանում իր առաքելությունն ավարտված։

«Մենք հայտարարել ենք մեր մտադրության մասին։ Մենք ասել ենք, որ կարող ենք մնալ, եթե այդ պայմանները կատարվեն»,- ասել է Աքարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ