News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան, հույս ունենք հայկական բիզնեսի ակտիվության չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում եւ ալկոհոլային ըմպելիքները (կոնյակ, գինի), պղինձն ու շատ այլ բաներ»,- նշել է նա։

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջեւ նախատեսված էին բազմաթիվ նախաձեռնություններ, սակայն վերջին երկու տարիների իրադարձությունների պատճառով (համավարակ եւ Ադրբեջանի ագրեսիա – խմբ.) չկարողացանք ավարտել դրանց իրագործումը։

«Հայաստանի վարչապետը (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը – խմբ.), նախագահը եւ բարձրաստիճան այլ անձինք պատրաստակամություն են հայտնել շարունակել մեզ հետ համագործակցությունը»,- ասել է նա։

Ֆան Յունը հիշեցրել է, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այդ ժամանակաընթացքում երկրները աջակցել եւ օգնել են միմյանց։

«Հայաստանի եւ Չինաստանի միջեւ  հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին 200 հազ. դոլարի ապրանքաշրջանառությունը անցած տարի մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակը բարձրացնելը եւ զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ։ Գիտենք, որ Հայաստանի ժողովուրդը ներկա պահին ծանր դրության մեջ է։ Մենք հույս ունենք, որ կգտնվեն այս վիճակից դուրս գալու միջոցներ»,- ամփոփել է դեսպանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ