News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կիպրոսի իշխանությունները փոփոխություններ են կատարել օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքի կանոններում, հաղորդել է ATOR-ը:

«Կարմիր» կատեգորիայի երկրներից ճանապարհորդողների համար, որոնց մեջ է նաեւ Ռուսաստանը, այժմ COVID-19-ի ՊՇՌ թեստի արդյունքը, որն արվում է ժամանելուն պես, հասանելի կլինի երեք ժամվա ընթացքում` www.covid-testcyprus.com թվային հարթակում: Նախկինում այս տեղեկատվությունը զբոսաշրջիկների հեռախոսներին ուղարկվում էր SMS հաղորդագրությամբ:  

Կղզի մուտք գործելու կանոնները չեն փոխվել՝ չպատվաստվածները պետք է երկու ՊՇՌ թեստ հանձնեն:

Առաջինը՝ մեկնումից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Դրա արդյունքը ներբեռնվում է Cyprus Flight Pass հարթակ՝ մեկնումից առաջ 48 ժամվա ընթացքում:

Երկրորդ թեստն արվում է ժամանելուն պես: Լառնակայի օդանավակայանում այն ​​արժե 30 եվրո, Պաֆոսի օդանավակայանում՝ 32 եվրո:

12 տարեկանից ցածր երեխաներն ազատվում են թեստավորումից:

Կորոնավիրուսի ՊՇՌ թեստերը անհրաժեշտ չեն այն ճանապարհորդների համար, ովքեր անցել են «​Սպուտնիկ V»-ով պատվաստման ամբողջական կուրսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ