News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հուլիսի 2-ին իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ Ղրղզստանի արտգործնախարար Ռուսլան Կազակբաեւը պաշտոնական Բաքվին է փոխանցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

«Նախաձեռնությունները ներառում են ռազմավարական գործընկերության հարաբերությունների հաստատում եւ Միջպետական ​​խորհրդի ստեղծում Ադրբեջանի եւ Ղրղզստանի նախագահների մակարդակով, ինչպես նաեւ մոտ ապագայում «5+3 ձեւաչափով Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս» միջտարածաշրջանային պլատֆորմի ստեղծում»», - հայտնել է Ղրղզստանի ԱԳՆ-ն, հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Կազակբաեւը կարծիք է հայտնել, որ այդ նախաձեռնությունների իրականացումը «կամրապնդի համագործակցության ներուժը եւ թույլ կտա համատեղ դիմակայել ներկայիս մարտահրավերներին եւ սպառնալիքներին»:

«Կողմերը քննարկել են նաեւ համատեղ ներդրումային ֆոնդի ստեղծման, ուղիղ ավիահաղորդակցության վերսկսման, մշակութային եւ հումանիտար համագործակցության, այդ թվում՝ ուսանողների փոխանակման հարցեր: Բայրամովն ու Կազակբաեւը անդրադարձել են փոխնախարարների մակարդակով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը եւ իրավապայմանագրային բազայի գույքագրմանը», - ընդգծել է գերատեսչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ