News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են եւ ակտիվորեն մասնակցում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքների վերականգնման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը:

«Վերակառուցումն առնչվում է բազմաթիվ ոլորտների՝ ականների վնասազերծմամբ զբաղվող ընկերություններից, ճարտարապետական-դիզայներական ընկերություններից, եւ մինչեւ, հնարավոր է, էներգետիկ ընկերություններ: Որոշ ընկերություններ արդեն ստացել են գործելու համաձայնություն»,- ասել է դիվանագետը:

Դեսպանը Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել:

«Տարածաշրջանում հակամարտության աղբյուրները արմատախիլ անելու համար շատ կարեւոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման եւ հաշտեցման գործընթացում»,- նշել է դեսպանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ