News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանացի էմիգրանտը, որը Սինգապուրում ձերբակալվել է գնացքում դիմակ կրելուց հրաժարվելու համար, կրկին առանց դիմակի է դատարան ներկայացել: Ըստ Daily Mail-ի, նրան սպառնում է մինչեւ վեց ամսվա ազատազրկում:

Երկու երեխաների հայր, 39-ամյա Բենիամին Գլինին, երեք մեղադրանք է առաջադրվել՝ դիմակ չկրելու, հասարակության համար սպառնալիք ներկայացնելու եւ պետական ծառայողի վրա հարձակման համար:

Տղամարդը դիմակը դրել է միայն այն բանից հետո, երբ կարգադրիչները հրամայել են դա անել, եւ հանել է այն դատարանի դահլիճից դուրս գալուն պես:

Գլինը ձերբակալվել էր հունիսին այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը նրան առանց դիմակի գաղտնի նկարել էր գնացքում եւ տեսանյութը տեղադրել էր սոցիալական ցանցերում, ինչը ոստիկանությանը դրդել էր ժամեր անց ձերբակալել նրան:

Խցում 28 ժամ մնալուց հետո յորքշիրցուն մեղադրել էին հասարակական կարգը խախտելու մեջ:

Գլինի անձնագիրն առգրավվել է, նա չի կարողացել վերադառնալ Մեծ Բրիտանիա, ինչպես պլանավորել էր իր զուգընկերուհու եւ հինգ ու երկու տարեկան երեխաների հետ:

Նա նաեւ կորցրել է նոր աշխատանքը, որը պետք է սկսեր Մեծ Բրիտանիայում, եւ վախենում է, որ ստիպված կլինի մինչեւ դատը 12 ամիս գրավի տակ մնալ:

Դատավորը հրահանգել է մինչդատական նիստ անցկացնել այս ամսվա վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ