News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը ենթարկվել է հաստ աղիի վիրահատման ընդհանուր թմրեցմամբ, հիվանդանոցում կմնա հինգ օրից ոչ պակաս։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ANSA գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Քահանայապետի հոսպիտալացման մասին՝ սիմպտոմատիկ սթենոզի (աղիների դիվերտիկուլյար հիվանդություն) պլանային վիրահատություն կատարելու համար, տեղեկացվել էր կիրակի։ Անցած գիշեր հայտնի է դարձել, որ 84-ամյա Ֆրանցիսկոսը լավ է տարել վիրահատական միջամտությունը։ Նրա առողջական վիճակի, ինչպես նաեւ ախտորոշման մանրամասների մասին չի տեղեկացվում։ Ինչպես նշում են վատիկանյան աղբյուրները, ինքը՝ Հռոմի պապը, չի ցանկացել շատ ուշադրություն գրավել այս փաստին։ Նա պառկած է ֆրանցիսկյան բժիշկ Ագոստինո Ջեմելիի անվան հիվանդանոցում, որտեղ բուժում է ստացել նաեւ նրա նախորդը՝ Հովհաննես Պողոս II-ը տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

84-ամյա քահանայապետը, չնայած դեռ երիտասարդ տարիքում հեռացվել էր նրա թոքի մի մասը բարդ թոքաբորբից հետո, աչքի է ընկնում բավական ամուր առողջությամբ։ Վերջին ժամանակներս նա դժգոհում էր միայն ոտքերի ցավից, ինչի հետ կապված վատ էր քայլում։ Ձմռանը Ֆրանցիսկոսը չեղարկեց մի շարք միջոցառումներ նստատեղի նյարդի բորբոքման պատճառով։ 2020թ. փետրվարի վերջին Իտալիայում կորոնավիրուսի համավարակի սկսվելու պահին նա ուժեղ մրսածություն ուներ։ Այդ տարվա սկզբին Հռոմի պապը առաջիններից մեկը ստացավ ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութը, որը մշակվել է գերմանական BioNTech գործընկերոջ հետ համատեղ։ Կորոնավիրուսի նկատմամբ նրա հակամարմինների մակարդակի մասին չի տեղեկացվել, բայց փետրվարի վերջից քահանայապետը բնականոն գործունեություն է վարում՝ այցելելով Իրաք, որտեղ մասնակցել է զանգվածային միջոցառումների։ Վերջին հավաքական ընդունելությունների ժամանակ, որոնք վերսկսվել են հավատացյալների ներկայությամբ, բայց բացօթյա, նա սկսել է սեղմել մասնակիցների ձեռքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ