News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաձայն «Եվրատեսիլ» երգի միջազգային կանոնների, Բաքվում կայանալիք մրցույթում Ադրբեջանը պարտավոր է ապահովել բոլոր մասնակիցների, այդ թվում հայ մասնակցի անխոչընդոտ մասնակցության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Ինչպես հաղորդում է Аze.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը հայտարարել է. ««Եվրատեսիլ» երգի միջազգային կանոնների համաձայն, Ադրբեջանը պատրաստ է ապահովել Բաքվում կայանալիք մրցույթի բոլոր մասնակիցիների անվտանգ մասնակցությունը»:

Ավելի վաղ նշվել էր, որ հայկական «Ժամանակ» թերթը տեղեկություն էր հրապարակել, ըստ որի, մոտ ժամանակներս Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը կհայտարարի, որ Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին: Ներկայումս քննարկվում է մրցույթի մասնակցի ընտրության հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ