News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը 2011 թ. նախատեսում է  բջջային լուծումների տարածաշրջանային առաջին լաբորատորիան (mLab) բացել Հայաստանում։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգրբարյանը։ Նրա խոսքով՝ շուտով մոբայլ լուծումները կսկսեն շատ մեծ դերակատարություն ունենալ ողջ աշխարհում, ուստի լաբորատորիայի ստեղծմամբ իրենք փորձելու են բջջային լուծումներ տրամադրող կազմակերպությունների հետ տարածաշրջանում միջավայր ստեղծել, որտեղ ծրագրավորողներն ու տարբեր մասնագետները կմշակեն ժամանակակից պահանջներին բավարարող համապատասխան բջջային լուծումներ տնտեսության տարբեր ոլորտների համար։

 «Բջջային լուծումների առաջին տարածաշրջանային լաբորատորիան Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար է, այն նախատեսված է 11 երկրների համար, այդ թվում՝ Ադրբեջանի»,-ասաց Բ. Ենգիբարյանը՝ նշելով, որ ժամանակի ընթացքում իրենք փորձելու են մասնակից երկրների աշխարհագրությունը մեծացնել։

Բ. Ենգիբարյանի խոսքով՝ լաբորատորիայի մասնագետները կվերապատրաստվեն եւ կոնկրետ լուծումներ մշակվեն ոչ միայն սմարթֆոնների, այլեւ սովորական հեռախոսների համար։

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի, Ֆինլանդիայի կառավարության եւ Nokia ընկերության հետ համատեղ։ Նախատեսվում է, որ mLab-ը կգործի այս տարի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ