News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր Ադրբեջանի եւ Եվրոպայի առջեւ չքեմղանալու փոխարեն պետք է պատասխան տա սեփական ժողովրդի առաջ. պիտի է պատասխանի, թե ո՞ւր է այն հաղթական բանակը, որն ինքն ու Ռոբերտ Քոչարյանը ժառանգել են: Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքւոմ հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ վարում է հանրահավաքը:

«Սերժ Սարգսյանի փոխարեն օրերս պատասխան տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով  հայտարարեց. «Ի՞նչ անենք, թողնենք, որ կրիտիկական զանգվածը երկրից չփախչի, մնա այստեղ եւ հեղափոխությո՞ւն անի»:

Հայաստանի ընդդիմությունը պնդում էր եւ պնդում է, որ հաստատվել է ավազակապետական, թշնամական իշխանություն, եւ այդ իշխանությունը պետք է հեռանա»,- ընդգծել է Փաշինյանը:

Այնուհետեւ անդրադառնալով իշխանություն-ւՀԱԿ երկխոսությանը, ընդդիմադիր գործիչն ասել է. «Մեզ հարցնում են երկխոսության հետ կապված, թե որ այդպես է, ինչո՞ւ եք բանակցում, մի՞թե բանակցում են ավազակապետերի հետ: Հանցագործների, այո, հանցագործների հետ, երբ այդ հանցագործները պատանդ են վերցրած լինում ժողովրդին, մարդկանց, բանակցում են մարդկանց սիրույն, պետության սիրույն: Երկխոսությունը մի վերջին հնարավորություն է Հայաստանում հաստատված ավազակապետությունից ազատվելու, եթե այն արդյունք չի տալիս հանցագործներից ազատվում են գրոհով:

Ուրեմն նրանց ասում ենք, եթե Եգիպտոսի նախկին նախագահին եւ Թունիսի նախկին նախագահին հարցնեք, նրանք շատ փոշմանած կլինեն, որ չեն երկխոսել ժողովրդի հետ: Կերկխոսեն` լավ, չեն երկխոսի` մեղքն իրենց վիզը: Մենք ունենք բավարար ուժ, բավարար կամք, մեր ժողովրդի կամքն իրականություն դարձնելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ