News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններն աննախադեպ բան են անում. Հայաստանի բնակչությանը արտահանում են Հայաստանից: Այս մասին այսօր` հունիսի 30-ին ընդդիմության հանրահավաքում հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, տեղեկացնելով, որ անգամ հանրահավաքում թռուցիկներ են բաժանվում` Ռուսաստանում աշխատանքի հրավերով:

«Հայաստանի գյուղացիության 3/4-ը արտագաղթել է: 160 հազար տնտեսություններ այլեւս գոյություն չունեն: Այսօր Գյումրիում մենք ահավոր երեւույթ տեսանք: մարդիկ ապառիկով տոմս են գնում եւ հեռանում երկրից: Իշխանությունները ոչ միայն տեղյակ են, այլ իրենք են կազմակերպում: ԱԱԾ-ն ինքն է կազմակերպում, նպաստում այս գործընթացին»,- նշել է Ա. Մանուկյանը:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը զինակոչային տարիքի երիտասարդների է ուղարկում երկրից: «Օրը մեկ գյուղ լքում են: Այս տեմպով մի քանի տարի հետո Հայաստանում մարդ չի մնա: Սա ցեղասպանություն է, եւ այս ցեղասպանությունն անում են մի քանի ասքյարներ իրենց քծնողների հետ:

Արդյոք էլի 1915 թի՞վն է, որ գլուխներս կախ լինենք, ավելի լավ չէ՞ որ այդ երկու հրացանավորին ուղարկենք իրենց գյուղերը: Հայ ժողովուրդն այլեւս այս ձեւով ապրելու իրավունք չունի»,- ընդգծել է ՀՀՇ վարչության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ