News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ. Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանն սկսել էր դեռ նախորդ տարի, իսկ այժմ նորոգվում է դրա մյուս՝ 4 կիլոմետրանոց հատվածը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Մենք նախորդ տարի ասֆալտապատեցինք մինչև երկաթուղու ուղեփակոցի հատվածը, այս տարի շարունակում ենք մինչև Սուրբ Գևորգ եկեղեցու տարածք: Այստեղ նաև մոտ 40 դիտահոր է բարձրացվել»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

2021 թվականի ծրագրով Երևանում կնորոգվի 550.000 քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 12.500 հողային պաստառով ճանապարհ: Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև Շենգավիթի գերեզմաններ տանող ճանապարհը և ոչ միայն: Շինբարեկարգման տարեկան ծրագրում այս տարի ներառվեց կամուրջների վերակառուցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ հնարավոր էր հասնել մետաղական արդեն քայքայված կամրջով:

«Միջոցներ ձեռնարկեցինք, միջնորդեցինք քաղաքապետարանին, որպեսզի բնակիչների համար վտանգավոր այս կամուրջը փոխարինվի ավելի անվտանգ, բետոնե կամրջով: Աշխատանքները մոտավորապես մեկամսյա ժամկետում կատարվեցին, և գերեզմաններ այցելողների համար ստեղծվեցին ավելի անվտանգ պայմաններ»,- նշում է Վահե Խաչատրյան

«2021 թվականի ծրագրով հիմքից կառուցվել է երկու կամուրջ: Խարբերդի գերեզմաններ տանող կամուրջը կառուցվել է զրոյից. լայնությունը 6 մ է, երկու մեքենա հանգիստ կարող է երթևեկել»,-ասում է Գրիգոր Հարությունյանը:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների ծրագրով քաղաքի մի շարք հատվածներում նաև բացվել ու բացվում են նոր ճանապարհահատվածներ, որոնք թեթևացնում են երթևեկությունն ու նոր ուղիներ գծում Երևանի քարտեզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Սանոսյանը դիտարկել է միջպետական ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Ներկայումս իրականացվում են հողային պաստառի, արհեստական կառուցվածքների...
Ամենաշատ