News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել՝ նվիրված լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանին, որում լրատվականի լրագրողները կիսվում են մեծն դուդուկահարի հետ իրենց հանդիպումների տպավորություններով:

Լրագրողներ Ֆամիլ Իսմայլովը եւ Մարկ Գրիգորյանը հիշում են 2000-ականների սկզբին Լոնդոնում կայացած համերգը, երբ Ջիվան Գասպարյանը հանդես էր գալիս ադրբեջանցի կատարող Ալիմ Գասիմովի հետ նույն դահլիճում:

«Բոլորը սպասում էին, որ նրանք միասին բեմ դուրս կգան: Հանդիսատեսը երկար ժամանակ չէր հեռանում», - հիշում է Իսմայլովը:

BBC-ն նշում է, որ Ջիվան Գասպարյանը համագործակցել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Փիթեր Գաբրիելը, Բրայան Մեյը, Հանս Զիմերը, Բրայան Ինոն, Սթինգը, Սերժ Թանկյանը:

Մարկ Գրիգորյանը նաեւ պատմում է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Ջիվան Գասպարյանի հետ իր հարցազրույցի մասին, որում վարպետը խոսում էր քաղաքականության մասին.

«Քաղաքականությունը վնասում է մարդկանց, այն սպանում է ժողովրդին: Արվեստի մարդիկ չպետք է կապված լինեն դրա հետ: Եվ ընդհանրապես, ժողովուրդները պետք է սիրեն իրար, ոչ թե սպանեն: Մաֆիայի ներկայացուցիչները ապակողմնորոշում են դժբախտ ժողովուրդներին, նրանց իրար դեմ հանում, իսկ հետո մի կողմ քաշվում եւ հարստանում են մարդկանց հաշվին:

Հետո նա մտածեց ու ավելացրեց.

«Ինչո՞ւ ենք զենք վերցնում մեր ձեռքը, ինչո՞ւ ենք սպանում մարդկանց: Ի վերջո, մենք սիրում ենք աշխարհը, սիրում ենք գեղեցիկ բառեր, երգում ենք, պարում, գինի խմում... Սայաթ-Նովան ասում էր. «Աստված սիրե, հոքի սիրե, յար սիրե»:

92 տարեկան հասակում կյանքից հեռացել է դուդուկի աշխարհահռչակ վարպետ Ջիվան Գասպարյանը: Երաժշտի մահվան մասին հայտնել է նրա թոռը՝ Ջիվան Գասպարյանը կրտսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 9-ին ծնվել է աշխարհահռչակ ճանապարհորդ Ամերիգո Վեսպուչին
Լեոնարդո դա Վինչին առաջինն է ստեղծել քարտեզը՝ դրա լուսանցքներում նկարելով Վեսպուչիի դիմանկարը․․․
63 տարեկանում մահացել է Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի դերասան Ռոբերտ Սարգսյանը
1987 թվականից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային…
Արցախին մեր օգնությունն է պետք. Հրանտ Թոխատյանը դիմել է արտերկրում ապրող ընկերներին, ծանոթներին
Պետք է համախմբվենք, կանգնենք Արցախում ապրող ժողովրդի կողքին...
Միխայիլ Գորբաչովին հուղարկավորել են Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը
Դագաղը գերեզման իջեցվեց ՌԴ օրհներգի հնչյունների եւ հրացանների կրակոցների ներքո...
Իրավական բոլոր միջոցներով պայքարելու եմ Հայաստան վերադառնալու իրավունքս վերականգնելու համար. Մուրադ Փափազյան
Երկու շաբաթվա ընթացքում հազարավոր զորակցական պատգամներ եմ ստացել…
Փափազյանները թուրքերի թիրախում են եղել միշտ, Մուրադի մուտքը Հայաստան արգելել են, քանզի նա Թուրքիայի թշնամի է․ Մանուկյան
Նա եվրոպական ողջ տարածաշրջանում պայքարում է թուրքական ներկայիս քաղաքականության դեմ ․․․
Ամենաշատ