News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հետազոտողները վերլուծության միջոցով պարզել են, որ 17-րդ դարում Ալյասկայում ճանապարհորդների շները իրենց ուժը պահպանելու համար ոչ միայն ձուկ են կերել, այլ նաեւ՝ իրենց ցեղակիցներին: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է եղել սննդի անբավարարությամբ եւ իրենց համար լրացուցիչ սնունդ ստանալու անհրաժեշտությամբ՝ ծանր բեռներով սայլերը տանելու համար։ Այս մասին հայտնում է Planet-Today-ը՝ հղում անելով Proceedings of the Royal Society-ին:

Արկտիկան նվաճողները դեռեւս 2000 տարի առաջ, որպես քարշակային ուժ, օգտագործել են լծկան շների: Մշտական ցրտահարության շնորհիվ այս կենդանիների սառած արտաթորանքները պահպանվել են: Այժմ դրանք կարելի է օգտագործել որպես տեղեկատվության եզակի աղբյուր, որի միջոցով գիտնականները կկարողանան ավելին իմանալ հյուսիսի նվաճման մասին:

Յորքի համալսարանի հետազոտողները վերլուծել են լծկան կենդանիների սառած արտաթորանքը՝ դրանցից սպիտակուցներ հանելով, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանան արկտիկական շների սննդակարգի մասին: Ուսումնասիրության համար գիտնականներն օգտագործել են Ալյասկայի Քվինհագակի մոտակայքում գտնվող Նունալլեք հնագիտական տեղանքում հավաքված նմուշները: Գիտնականներին հայտնի է, որ մարդիկ այս տարածքը բնակեցրել են 1300-1750 թվականներին:

Սպիտակուցների վերլուծությունը ցույց է տվել, որ շները կերել են սաղմոնի տարբեր տեսակների մկանները, ոսկորները եւ աղիքները: Այնուհետեւ կատարվել է արտաթորանքի մեջ առկա ոսկորների բեկորների անալիզ: Պարզվել է, որ նմուշներից մեկի ոսկորի կտորը պատկանել է մեկ այլ շան: Սա վկայում է այն մասին, որ լծկան շները կերել են իրենց ցեղակիցներին: Այս հայտնագործությունը հաստատվում է նաեւ Արկտիկայում սպանված շների ոսկորների վրա ավելի վաղ հայտնաբերված կրծելու հետքերով:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ չնայած շների սննդակարգում պարունակվել է սաղմոնի մեծ քանակություն, որոշ շներ ստիպված են եղել կաննիբալիզմի դիմել, որպեսզի կուշտ մնան եւ կարողանան լուծն ամբողջ ուժով քաշել:

Յորքի համալսարանի առաջատար հետազոտող Անն Կատրին Վիբորգ Ռունգեն կարծում է, որ «երկար ձմեռների ընթացքում լծկան շներին կերակրել են մարդիկ, սակայն, հավանաբար, ամռանը նրանց ավելի հազվադեպ են կերակրել՝ ձկներին խնայելու համար, կամ շներին պարզապես ազատ են արձակել, որպեսզի նրանք կարողանան իրենց համար սնունդ հայթայթել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ