News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը:

Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով  ստեղծված ճգնաժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջակցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: «Բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում ենք որպես Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Օլիվեր Վարհեին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի համաշխարհային ճգնաժամն ավարտվում է և կարող են կողմերը սկսել հետճգանաժամային ապագային միտված ծրագրերի իրականացումը: «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը: Առանց ջանք խնայելու պատրաստ ենք Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ աննախադեպ կերպով նպաստել Ձեր երկրի տնտեսական և սոցիալական վերականգնմանը»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը՝ ընդգծելով, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում: Պարոն Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ դոլարից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականությունը»,- ասել է Օլվեր Վարհեին:

Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը, փոխկապակցվածությանը հասնելուն, տնտեսական ինտեգրմանը: Պարոն Վարհեին հավելել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ-ի կողմից  մեր երկրին հատկացվող խոշոր ներդրումային փաթեթի արդյունավետ իրականացումը և հավելել, որ Արևելյան գործընկերության ծրագրի առաջիկա գագաթնաժողովը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, այդ թվում՝ վիզաների ազատականացման գործընթացի, GSP+ համակարգի հետագա գործակցությունն ապահովելու առումով:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը և կարևորել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:

 Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին առաջարկվող խոշոր փաթեթը ՀՀ կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ