Ես չեմ լսել Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որեւէ մեկնաբանություն չունեմ եւ մինչեւ դատավարության ավարտը, կարծում եմ՝ ցանկացած դատավարության հետ կապված որեւէ հարցի անդրադառնալն իմաստ չունի, որովհետեւ օնլայն հեռարձակում ունենք, հանրությունը հետեւում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ՍԴ-ում լրագրողներին հայտնեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է մեկնաբանում,որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՍԴ դատավորների հասցեին սպառնալիքներ են հնչում:

«Դատավարության ավարտից հետո նոր տեղին կլինի  որեւէ հարցի շուրջ մեկնաբանություն տալ»,-ասաց Բադասյանը:

Նշենք, որ այսօր՝ ՍԴ-ի մոտ տեղի ունեցած Ակցիայի ժամանակ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ եթե ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն, կողմ քվեարկած ՍԴ դատավորներին քրեական գործ հարուցելու հիմք կլինի: