
Հինգշաբթի Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին ու Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին նկատել են Sun Valley-ում, հաղորդում է Insider-ը:
Ամեն տարի միլիարդատերերը «հանդիպում են» Այդահո նահանգի Սան Վելիում համաժողովի ժամանակ, որը կազմակերպում է Allen & Co մասնավոր ներդրումային բանկը. միջոցառում, որը հայտնի է նաեւ որպես «միլիարդատերերի ամառային ճամբար»:
Այս տարի իրենց մասնավոր ինքնաթիռներով այնքան շատ մարդ է ժամանել, որ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը ստիպված էր հետաձգել ինքնաթիռների ժամանումը:
Սկանդալից հետո այդպիսի խոշոր միջոցառման ժամանակ Բիլ Գեյթսն առաջին անգամ էր մասնակցում. հունիսին Microsoft-ի ինսայդերները հայտնել էին Insider-ին, որ Գեյթսը եղել է կնամոլ եւ խուլիգան: