News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանի այն խոսքին, թե ՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, եւ այն դեռ ուժի մեջ չի մտել, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։

Հիշեցնենք, ո ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։

«Բացարձակ անընդունելի է, երբ ԲԴԽ հեղինակավոր իրավաբան-գիտնական անդամները ենթարկվում են օրվա իշխանության կամակորություններին։

Հեղինակավոր իրավաբան-գիտնականին ընտրում են ԲԴԽ անդամ, որ իր հեղինակությամբ եւ գիտելիքներով, ինչպես նաեւ անցած ճանապարհով ու կայացվածությամբ երաշխիք լինի դատական իշխանության անկախությանը (իրենց վրա իբրեւ պետք է հնարավոր չլինի մասնագիտական առումով ազդեցություն ունենալ եւ կարծիք պարտադրել)։

Այս առումով նշեմ, որ դատական համակարգը բուռը հավաքելու իշխանական հայտարարությունների ֆոնին հետաքրքիր իրավիճակ է ձեւավորվել՝ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականները կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ հեղինակավոր դատավորին/ներին/՝ դատական ակտը «չափից շատ պատճառաբանելու» համար)))։

Քիչ առաջ էլ կարդացի, որ ArmDaily.am-ի հարցին, թե արդյոք առաջիկայում ԲԴԽ-ն նիստ է հրավիրելու Վարդազարյանի կասեցրած լիազորությունները վերականգնելու համար՝ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն ասաց՝ այն որոշումը, որ եղել է, ունի բողոքարկման ժամկետ, եւ այն դեռ ՈՒԺԻ ՄԵՋ ՉԻ ՄՏԵԼ, երբ կմտնի օրինական ուժի մեջ, արդեն ավտոմատ կվերականգնվեն իր լիազորությունները։

Իրականում քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Այսինքն՝ այդ որոշումը կայացման պահից արդեն իսկ ՄՏԵԼ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ՝ անկախ նրանից, որ այն ենթակա է նաեւ բողոքարկման։

Իհարկե՝ նորմալ եմ համարում, որ քաղաքացիական մասնագիտացմամբ իրավաբան-գիտնականը կարող է չիմանալ այդ մասին (օրինակ ես քաղաքացիական իրավունքին մակերեսային եմ տիրապետում)։

Բայց բացարձակ աննորմալ է, որ քաղաքացիական մասնագիտացմամբ գիտնականները նման վստահությամբ եւ միահամուռ կերպով կարգապահական պատասխանատվության են ենթարկում քրեական մասնագիտացմամբ դատավորին/ներին/, այն դեպքում, որ նույն ԲԴԽ քրեական մասնագիտացմամբ անդամները դեմ են արտահայտվել այդ որոշմանը։

Մնում է հասկանալ, թե ոչ քերական մասնագիտացմամբ հեղինակավոր իրավաբան-գիտնականների համար այդ ով է նման ավելի հեղինակավոր կարծիք հայտնել»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ