News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեկ տեղի ունեցածը փաստում է, որ ընտրական գործընթացում խախտումներ են եղել, այսինքն ընտրախախտումներ եզրույթը այս ընտրությունների հետ ուղղակիորեն փաստարկված հանգամանք է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՍԴ-ում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:

«Մենք ունեցել ենք դեպք, երբ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ 24-ժամյա ռեժիմում հրապարակվեն սկանավորված ցուցակները: Ամսի 22-ին ըստ ԿԸՀ-ի այն հրապարակվել էր: Եթե հիշեց ամսի 27-ի նիստ ԿԸՀ-ում, ուղղակիորեն նշվեց՝ ուսումնասիրեք ցուցակները, չէ՞ որ մենք հրապարակել ենք: Մենք մեր դիրքորոշումը հրաժարակեցինք հունիսի 30-ի դրությամբ: Մենք այդ կրիչի մեջ ներկայացրել ենք բոլոր հրապարակված ցուցակները բարձր դատարանին: Այդ հրապարակված ցուցակներով 4 հազարի տարբերություն միայն 109 ընտրական տեղամասում մենք արձանագրել ենք: ԿԸՀ-ն դա ընդունեց: Այլ հարց է, որ վերջիններս ասում են, որ գիտե՞ք, սկանավորման խնդիր է եղել, մարդիկ հօգնած են եղել: Ես ուղիղ հարց տվեցի պարոն Մուկուչյանին՝ արդյոք Ընտրական օրենսգիրքը բացառություն է նախատեսում մարդկանց հոգնած լինելու, սկանավորումը լավ չանելու մասով: Այսինքն ընտրական օրենսգրքի խախտում կա»,-ասաց նա:

Բացի դրանից, ըստ նրա, եթե սկանավորումը ուշ է արվում, կարող է դրա մեջ միջամտություն արվի, ինչ-որ բան փոխվի: «Օրինակ, մենք ասել ենք, որ 4 հազարը չկա, իրենք տեսնում են, որ չկա, լրացնում են:  Մենք 109 տեղամասում 4 հազար ստորագրության խնդիր տեսել ենք: Կա 2008 տեղամաս, մենք այդքանն ենք հասցրել նայել: Դա ահռելի ծավալ է:

Եվրոպական դատարանն էլ իր նախադեպային իրավունքում դա մի քանի անգամ արձանագրել է, որ ցանկացած տեսակ խախտում ինքնին պետք է գնահատականի արժանանա: Այս դեպքում գնահատականը տալու է բարձր դատարանը, այդ թվում թե քանակական, թե որակական ընտրախախտումների»,-ասաց Արամ Վարեւանյանը:

Նա պնդեց, որ այդ ընտրախախտումները իրենց կարծիքով էական ազդեցություն է ունեցել ընտրության արդյունքների վրա. «Մի կողմից տեսնում ենք, որ 109 տեղամասերում 4 հազար ստորագրություն չկա ցուցակներում: Մյուս կողմից տեսնում ենք՝ 1 մլն 281 հազար ընտրողներից 10 տոկոսի անձնագրերը չեն աշխատել: Ընդհանուր կանոնն այն է, որ անձնագրերը պետք է աշխատեն: ԿԸՀ-ն արձանագրեց, որ դա պետության պոզիտիվ պարտականությունն է, բայց դա գտնվում է ոստիկանության տիրույթում: Եթե ունենք կարգի խախտում, դա արդեն ազդեցություն ունի ելքի վրա: Քվեների 10 տոկոսը դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ մեծ փոփոխություն կարող էր առաջացնել ամբողջ գործընթացի տեսանկյունից: Մենք գտնում ենք, որ այդ 10 տոկոսը, 4 հազար ստորագրությունը, մենք ունենք զինծառայողներ, որոնց մասին տեղեկություններ նույնիսկ ԿԸՀ-ն չունի: Այս ամենը հանգեցնում է 200 հազար ավելի ձայների կշռի տարբերություն»,-ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Նա նաեւ հավելեց, որ մարդկանց անձնագրերը մուտքագրվել են մասնագետների կողմից, որոնց ստվար հատվածը պետական համակարգի աշխատողներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ