News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես համոզված էի, որ ընտրությունները կեղծված են, ընդ որում տոտալ մասշտաբի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, NEWS.am-ի  հետ զրույցում նշեց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը:

«Ամենահետաքրքիրն այն է, որ առաջին անգամ ընտրությունները կեղծված լինելու մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը հունիսի 19-ին իր լայվով՝ համարելով, որ տեղի է ունեցել աննախադեպ քանակի ընտրակաշառքներ եւ ընտրական այլ խախտումներ: Սա միակ դեպքն է, որ ես եւ հանրային իշխանությունը համակարծիք ենք, ուղղակի ես չեմ հասկանում, թե այդ պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ աննախադեպ քանակի ընտրակաշառքներ կան, ինչու հենց ինքը չի վիճարկում ընտրության արդյունքները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մինիմում երկու կուսակցություն աննախադեպ քանակի ընտրակաշառք են բաժանել: Հարուցել են քրգործեր, մարդկանց են կալանավորել: Մյուս կողմն էլ մեղադրում է իրեն վարչական ռեսուրսներ օգտագործելու մեջ: Այսինքն երեք խաղացողներ ներկայացնում են ապացույցներ, որ խայտառակ ընտրություններ են եղել: Առերեւույթ այն ուժերը, որոնք բաժանել են ընտրակաշառք, ասում են՝ հա, ոչինչ, անվավեր ճանաչեք ընտրությունները, իսկ այն ուժը, որ ներկայանում է, որ ինքը սուբ կույս Մարիամն է, ասում է՝ ոչինչ, թող էս կեղտոտ ընտրությունները մնան: Մի քիչ անտրամաբանական է»,-ասաց նա:

Արտակ գալստյանի խոսքով, ընտրախախտումները տեղի են ունեցել ի սկզբանե, օրենքի փոփոխության արդյունքում, պլանավորված եւ համակարգված. «Դա արվել է իշխանության կողմից, որովհետեւ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ մյուս կուսակցությունները բարցարձակապես զրկված են եղել այդ լծակներից, որ կարողանային այս մասշտաբի կեղծիք իրականացնել: Իմ սուբյեկտիվ կարծիքով տոտալ կարգի ընտրողների վերահսկողության մեխանիզմ է դրվել: Այսինքն իշխանությունն իմացել է՝ մարդիկ ոնց են քվեարկում եւ հնարավորություն է ունեցել կառավարելու»:

Նշենք, որ ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» եւ Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ