News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Սահմանադրական դատարանին ներկայացրեց հանձնաժողովի գործառույթները: Հիշեցնենք, որ հանձնաժողովը որպես մեղադրյալէ հանդես է գալիս ընտրությունների արդյունքները բողոքարկող չորս քաղաքական ուժերի հայցով:

Նա հայտնեց, որ հանձնաժողովը մի շարք որոշումներ է կայացրել ընտրությունների լուսաբանման հետ կապված: Մասնավորապես, գները սահմանված են վճարված ժամանակի մեկ րոպեի համար: Հեռուստատեսությամբ դա 45 հազար դրամ էր, ռադիոյով՝ 1800: Երկու դեպքում էլ դա շատ ավելի էժան է, քան նախորդ ընտրություններում: «Մեր մեթոդաբանության համաձայն՝ բոլոր մասնակիցներին պետք է տրվեն հավասար իրավունքներ: Սակայն դա չի նշանակում, որ բոլորն են օգտվել դրանցից»,- ասաց նա՝ հավելելով, որ, օրինակ, 12 կուսակցություն մեկուկես ժամ ազատ ժամանակի փոխարեն հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով օգտագործել են 4-5 րոպե: Հանձնաժողովը վերահսկել է նաեւ լրատվամիջոցների լուսաբանումը:

Հանձնաժողովը դիտորդներից, քաղաքացիներից, կազմակերպություններից որեւէ բողոք չի ստացել:

Ճիշտ է, հուլիսի 8-ին «Հայաստան» դաշինքից բողոք էր ստացվել, հուլիսի 9-ին՝ «Պատիվ ունեմ»-ից՝ նմանատիպ բովանդակությամբ: Երկուսն էլ չէին համապատասխանում հանձնաժողովի գործառույթներին, քանի որ վերաբերում էին նյութի բովանդակությանը եւ փոխանցվել են հանրային հեռարձակողին: Նախընտրական քարոզարշավի ընթացքում իրականացվող վերահսկողության հիման վրա հարուցվել է 9 վարչական վարույթ: Նախորդ 7 ընտրություններում գրանցվել էր նույն քանակի վարույթ: Թե դա ինչ է նշանակում, Հակոբյանը չասաց: Խախտողները ստիպված կլինեն տուգանք վճարել: Հակոբյանի խոսքով՝ նման խախտումները չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Բայց քանի որ դա խախտում է, կիրառվել են վարչական լծակներ: Լռության օրը լռությունը խախտեց Հանրային հեռուստատեսությունը, բայց հանձնաժողովը ՀՀՀ-ի վրա ազդեցության լծակներ չունի:

Ընդհանուր առմամբ, քարոզարշավը լուսաբանել է 38 հեռարձակող: Հակոբյանն արձանագրեց, որ քարոզչության համար հսկայական ժամանակ է հատկացվել, ընդ որում՝ այն ժամերին, որոնք սովորաբար հատկացվում են մանկական ծրագրերին: «Եվ երեխաները, կրթական ծրագրերի փոխարեն, ստիպված էին ոչ միշտ խելացի ելույթներ լսել: Սա երեխաների իրավունքների խախտում է, այդ մասին պետք է մտածել»,- ասաց Հակոբյանը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ