News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երևանում վերելակների փոխարինման այս տարվա ծրագիրն ամբողջովին կազմակերպվելու է այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին hայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած հերոս տղաներին՝ որոշակիորեն թեթևացնելով նրանց հոգսը: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ նպատակով վերլուծվել են անհրաժեշտ տվյալները և ընտրվել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած զինծառայողները: Մատչելի վերելակների գնումն արդեն կայացել է: Այժմ ընթացքի մեջ են չափագրման աշխատանքները:

Հասարակական կարգի պահպանության ու երթևեկության անվտանգության ապահովման նպատակով մայրաքաղաքում ուժեղացված հսկողություն է սահմանված հասարակական տրանսպորտը սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների վարորդների աշխատանքի նկատմամբ:

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերվում։ Հանձնարարվել է արագ արձագանքել քաղաքացիների ահազանգերին ու երթևեկության ընթացքում բացառել վարորդների ծխելու և հեռախոսով խոսելու դեպքերը:

Անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ստուգայցերի միջոցով տեղերում ուժեղացնել հսկողությունն ու քայլեր ձեռնարկել երևույթը բացառելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ