News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիան ներդնում է 4.3 միլիարդ եվրո էլեկտրամոբիլներ եւ մարտկոցներ արտադրելու համար ծախսերի ազգային ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ վերականգնման ֆոնդերի կողմից, հաղորդում է AP¬-ը։

Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կառավարական ծրագիրը կներառի ամբողջ արտադրական շղթան, ընկերություններին դրամաշնորհների տրամադրումը երկրում մարտկոցների առաջին գործարանը կառուցելու եւ էլեկտրամոբիլների արտադրությունը մեծացնելու նպատակով։

«Իսպանիայի համար կարեւոր է արձագանքել եւ կանխատեսել այդ տրանսֆորմացիան Եվրոպայի ավտոմոբիլային հատվածում»,-ասել է նա՝ հավելելով, որ մասնավոր հատվածը կարող է ներդնել եւս 19.7 միլիարդ եվրո նախաձեռնության մեջ 2021-2023 թվականներին։
Գերմանիայից հետո Իսպանիան մեծությամբ երկրորդն է Եվրոպայում ավտոմոբիլների արտադրության հարցում եւ աշխարհում մեծությամբ ութերորդը։

Այդ ոլորտում Իսպանիան մրցում է Գերմանիայի եւ Ֆրանսիայի հետ, որպեսզի վերանայի մատակարարումների շղթաներն ու վերազինի իր արտադրական բազաները։

Իսպանիայի կառավարության կանխատեսմամբ՝ ծրագիրը կարող է խթանել մինչեւ 140 000 աշխատատեղերի ստեղծումն ու բարձրացնել ազգային տնտեսությունը 1–1,7 տոկոսով։ Այն միտված է, որպեսզի 2023 թվականին նոր էլեկտրամոբիլների թիվը հասնի 250 000-ի, ինչը մեծ առաջընթաց է՝ ի տարբերություն 2020 թվականին գրանցված 18 000 ցուցանշի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ