News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրսբերման իրավունքը դարձավ «դանդաղ գործողության ական»: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ռուսների եւ ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում:

«1992 թվականին ԽՍՀՄ ստեղծման ժամանակ բավական սուր վիճաբանություն տեղի ունեցավ բոլշեւիկ առաջնորդների շրջանում, իրականացվել միութենական պետության ձեւավորման լենինյան ծրագիրը որպես իրավահավասար հանրապետությունների ֆեդերացիա: ԽՍՀՄ ձեւավորման մասին հռչակագրի տեքստում, ապա 1924թ. ԽՍՀՄ Սահմանադրությունում մտցվեց Միությունից հանրապետությունների ազատ դուրսբերման իրավունքը: Այդպիսով, մեր պետականության հիմքում ընկած է ամենավտանգավոր «դանդաղ գործողության ական»: Այն պայթեց, երբ անհետացավ ապահովագրական, անվտանգության մեխանիզմ ԽՄԿԿ-ի դերի տեսքով, որն արդյունքում ներսից փլուզվեց: Սկսվեց «սուվերենիտետների շքերթ»: 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստորագրվեց այսպես կոչված Անկախ Պետությունների համագործակցության ստեղծման մասին  Բելովեժսկի համաձայնագիրը, որում հայտարարվում էր, որ «ԽՍՀ Միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ աշխարհաքաղաքական իրականություն դադարեցնում է իր գոյությունը»: Ի դեպ, ԱՊՀ կանոնադրությունը, որն ընդունվել է դեռեւս 1993 թվականին, Ուկրաինան չի ստորագրել եւ չի վավերացրել…1939 թվականին Լեհաստանի կողմից զավթված հողերը վերադարձվել են ԽՍՀՄ: Դրանց զգալի մասը միավորվել է Խորհրդային Ուկրաինայի հետ: 1940 թվականին ՈՒԽՍՀ-ում ներառվել է Բեսարաբիայի մի մասը, որն օկուպացվել էր Ռումինիայի կողմից 1918 թվականին, եւ Հյուսիսային Բուկովինան: 1948 թվականին՝ Օձերի Սեւծովյան կղզին: 1954 թվականին ՈՒԽՍՀ կազմին փոխանցվեց Ղրիմի ՌՍՖՍՌ շրջանը՝ այդ պահին գործող իրավական նորմերի կոպտագույն խախտմամբ: Այդպիսով, ժամանակակից Ուկրաինան խորհրդային դարաշրջանի լիարժեք մասն է: Մենք գիտենք եւ հիշում ենք, որ այն զգալիորեն ստեղծվել է պատմական Ռուսաստանի հաշվին: Բավական է համեմատել՝ ինչ հողեր են միավորվել ռուսական պետության հետ XVII դարում եւ ինչ տարածքներով է ՈՒԽՍՀ-ն դուրս եկել Խորհրդային միության կազմից: Բոլշեւիկները ռուս ժողովրդին վերաբերվում էին որպես սոցիալական փորձերի համար անսպառ նյութ: Արդյունքում արդեն նշանակություն չունի՝ ինչով էին ղեկավարվում բոլշեւիկ առաջնորդները: Ակնհայտ է մի բան՝ Ռուսաստանը փաստացի կողոպտվել էր»,-գրել է ՌԴ նախագահը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ