News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մեր երկրում բացարձակ բեսպրեդել է տիրում, կեղծ մեղադրանքներով փորձում են ձերբակալել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներին: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հասցեին մեղադրանքները:

Նրա խոսքով՝ արշավ է սկսվել՝ ուղղված Սյունիքի համայնքների ղեկավարների դեմ:

«Դա ակնհայտ քաղաքական հետապնդում է: Մեր երկրում եւ՛ դատախազը, եւ՛ քննիչը, եւ՛ ոստիկանը մի մարդ են: Խոսքը վարչապետի աթոռը զբաղեցնողի մասին է:

Նրա կարծիքով՝ երկրում նոր ճգնաժամ կսկսվի:

«Եթե նրանք այսօր իշխանություն ունեն, ուժային կառույցները դեռ ոչինչ չեն նշանակում»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք կպայքարեն իշխանության դեմ հնարավոր բոլոր միջոցներով: Նա վստահ է, որ գործող իշխանությունն ամեն դեպքում չի հասնի հաղթանակի ՝ չնայած բոլոր ապօրինի դրեւսորումներին:

Նա նաեւ նշեց զբաղեցրած պաշտոններից պրոֆեսիոնալ զինվորականների հեռացման գործընթացը ինչպես Սյունիքում, այնպես էլ Տավուշում: Նա դա կապում է իրադարձությունների հետ, որոնք մոտ ապագայում տեղի կունենան: «Այդ բոլոր գործողությունները նպատակ ունեն մեր երկրում մի մարդու դիկտատուրա հաստատել»,-վստահ է Սաղաթելյանը:

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը կշարունակի պայքարը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ