News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել չորս քաղաքական ուժերի` «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումը, որոնք վիճարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը:

Նախորդ չորս օրերի ընթացքում Սահմանադրական դատարանը լսել է չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին` ԿԸՀ-ին, հարակից պատասխանողներին` դատախազության, ոստիկանության, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչներին, երրորդ կողմին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Այսօր նիստը կշարունակվի «ՔՊ» ներկայացուցչին ուղղված հարցերով:

Հուլիսի 13-ի նիստը շարունակվեց այնտեղից, որտեղ ընդհատվել էր երեկ ուշ երեկոյան: Դատավորները «ՔՊ» ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին ուղղված հարցեր չունեին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը եւս հարցեր չուներ: «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը պարզաբանող հարցեր տվեց ընտրողների ցուցակների եւ նույնականացման վերաբերյալ: «Ձեր քաղաքական ուժը միշտ բողոքել է խախտումներից: Երբ իշխանության եկաք, խոստացաք շտկել իրավիճակը: Այժմ մենք բողոքարկում ենք ընտրությունների արդյունքները եւ ցանկանում ենք իմանալ՝ արդյո՞ք շտկվել է այն, ինչից դուք նախկինում բողոքում էիք», - նկատել է Զոհրաբյանը: Բադասյանը խոստովանեց, որ ծրագրված ամեն բան չի հաջողվել իրականացնել՝ հաշվի առնելով համավարակն ու պատերազմը: «Խնդիրները չեն լուծվել, համակարգը չի բարելավվել», - եզրափակեց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ