News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմատական ​​«Թալիբան» շարժումը նախազգուշացրել է, որ կգրոհի թուրքական ուժերը, եթե դրանք մնան Աֆղանստանում: Այս մասին ասվում է շարժման հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աֆղանական 1TV հեռուստաալիքը:

«Թուրքիայի ղեկավարության որոշումը [Աֆղանստանում զորամիավորման մի մասը պահելու մասին] անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում է աֆղանցիների ազգային շահերին»,- ասվում է «Թալիբան»-ի հայտարարության մեջ: Շարժումը նշում է, որ «որեւէ օտարերկրյա զորքերի  ցանկացած պատրվակով առկայությունն Աֆղանստանի տարածքում օկուպացիա է համարում եւ կպայքարի զավթիչների դեմ»:

Թալիբները կոչ են արել Թուրքիայի ղեկավարությանը հրաժարվել որոշումից, որը «խնդիրներ է ստեղծում երկու երկրների մահմեդական ժողովուրդների միջեւ»: «Եթե թուրք պաշտոնյաները չվերանայեն իրենց որոշումը,- ասվում է հայտարարության մեջ,- Թալիբանի կողմնակիցները դեմ հանդես կգան [Աֆղանստանում] թուրքական ուժերին»: Այդ դեպքում թալիբները մեղադրել են նրանց, ով «խառնվում է այլ մարդկանց գործերին եւ նման անհապաղ որոշումներ է կայացնում»:

Հունիսի 14-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի՝ այնտեղից դուրս բերումից հետո իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի ֆինանսական աջակցությամբ պահպանել ռազմական զորակազմն Աֆղանստանում:

Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Աֆղանստանում օպերացիան դադարեցնելու իր որոշման մասին: Սպիտակ տունն ակնկալում է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը, որը սկսվել էր մայիսին, կավարտվի օգոստոսի վերջին: Ինչպես անցած շաբաթ հայտնել էր ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ-ն ավարտել է Աֆղանստանից դուրսբերման գործընթացի ավելի քան 90 տոկոսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ