News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սարսափելի է, որ մարդիկ, ովքեր իրարամերժ, երբեմն շատ զվարճալի հայտարարություններով են հանդես գալիս, ղեկավարելու են երկիրը: Այս մասին  NEWS.am կայքի  TALK TIME ծրագրի եթերում ասաց հանրապետության առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Խոսքը, ըստ նրա, կոնկրետ մարդկանց մասին է, ովքեր որոշակի դիրքորոշում ունեն եւ, անկախ իրավիճակից, չեն փոխի իրենց մոտեցումները: «Հայաստանի համար ամենամեծ վտանգը դա է: Գործընթացը, որը հիմա տեղի է ունենում Սահմանադրական դատարանում, վաղ թե ուշ կավարտվի, բայց գործող կառավարության քաղաքականությունը կմնա անփոփոխ»,- պարզաբանեց Ալավերդյանը:

Նա, մասնավորապես, օրինակ բերեց՝ համեմատելով Ֆրանսիայի նախագահին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այդպես, ըստ նրա, եթե Ֆրանսիայի ղեկավարը ժողովրդի հետ խոսեր մուրճով, այն էլ՝ նման հայտարարություններով, որոնք նախկինում հնչեցվել են Փաշինյանի կողմից, սա խիստ քննադատություն կառաջացներ ֆրանսիացիների շրջանում:

«Հարց կառաջանար՝ արդյո՞ք այս ամենից հետո նրան կհաջողվի մնալ իշխանության գլուխ: Չնայած այստեղ ամեն ինչ ակնհայտ է՝ չէր մնա: Հայաստանի դեպքում ոչ ոք ոչինչ չի ասում»,- ասաց իրավապաշտպանը՝ համեմատելով Փաշինյանին Ադոլֆ Հիտլերի հետ, ով կարողացավ գերմանական հասարակությանը համոզել, որ իր կարծիքն ամբողջ ժողովրդի կարծիքն է: Այնուամենայնիվ, Փաշինյանին, նրա կարծիքով, ամենայն հավանականությամբ, շատ բան կներեն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Որեւէ երաշխիք չկա, որ Փաշինյանի քաղաքականությունը նոր աղետների չի հանգեցնի․ Արգիշտի Կիվիրյան
Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ․․․
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ամենաշատ