Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաժարականը կքննարկվի Ռադայում հուլիսի 15-ին: